|
Ոսկեվազ գյուղի պատմա-մշակութային հուշարձաններ Մարզը - Արագածոտն
Կայանբերդ (Դսեվանք) (XIIIդ.) Մարզը - Լոռի
Դեղձնուտի վանք (XII-XIIIդդ.) Մարզը - Տավուշ
Մշկավանք (XIIIդ.) Մարզը - Տավուշ
Դիտել բոլորը....... |
|
|
|
Լոռվա մարզի հայտնի և անհայտ հուշարձանները Արշավականներ 2010.08.01
|
|
Լոռի Դեբեդ Օձուն, Սրբանես, Քոբայր |
Արշավի նպատակակետերը` անտառի մեջ ծվարած Սեդվու վանք, Օձուն, Արդվի և Քոբայր:
Արշավի տեսակը` պատմաճանաչողական:
Արշավի առանձնահատկությունը` այցելություն քչերին հայտնի հայ քաղկեդոնական Սեդվու վանք: Գրանցվել կարող եք զանգահարելով Էդգարին (094 89 55 16) կամ Մերիին (091 23 43 70): Արժեքը` 4000 դրամ: | | | Արթիկ - Հառիճ - Մանթաշի ջրամբար - Արագած Ճանապարհորդ 2010.08.01
|
|
Շիրակ Արագած Արթիկ, Լմբատավանք, Հառիճավանք |
Կայցելենք Արթիկի Ս.Աստվածածին և քաղաքից ոչ հեռու գտնվող Լմբատավանքի փոքրիկ եկեղեցիներ: Այնուհետև ճանապարհը կշարունակենք Հառիճավանքի վանական համալիր, որից հետո` Մանթաշի ջրամբար: Արշավի վերջում՝ բեռնատարով վերելք Արագածի հյուսիսային (ՀՀ ամենաբարձր) գագաթ, որի փեշերին են գտնվում Մանթաշի ջրվեժն ու սառնորակ աղբյուրները: Մասնակցել ցանկացողները կարող են դիմել Դավիթին (091 321211):
Արժեքը՝ 5500 դրամ: | | | Մաստարա - Պեմզաշեն - Արթիկ - Լմբատավանք - Հառիճավանք Արշավներ առանց սահմանի 2010.08.01
|
|
Արագածոտն, Շիրակ Մաստարա, Պեմզաշեն, Արթիկ, Լմբատավանք, Հառիճավանք |
Կմեկնենք դեպի՝ Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցի, կլինենք Պեմզաշենի Առաքելոց վանքում, կայցելենք Արթիկի Սբ. Գևորգ և Սբ. Աստվածածին եկեղեցիները, կգնանք Լմբատավանք, կտեսնենք Հառիճավանքը և դամբարանադաշտը ու կվայելենք գեղատեսիլ կիրճի բնությունը: Գրանցվելու համար զանգահարեք Լիլիային (098 139 135): Արժեքը՝ 3000 դրամ: | | | Սևաբերդ - Ակնա լիճ - Աժդահակ - Վանքի լիճ - Գեղարդ Ճանապարհորդ 2010.08.07
|
|
Կոտայք Գեղամա լեռներ Գեղարդ |
Երկօրյա արշավի սկզբնակետը կլինի Կոտայքի Սևաբերդ գյուղը, որտեղ գտնվում են նույնանուն ջրամբարն ու հինավուրց ամրոցի ավերակները: Այնուհետև մեզ բեռնատարը կհասցնի անզուգական Ակնա լիճ, որի ափերին կլինի մեր գիշերատեղը: Արշավի ընթացքում նախատեսվում է վերելք դեպի Գեղամա լեռների ամենաբարձր (ՀՀ երրորդ) գագաթը` Աժդահակ (3598), որի խառնարանում փոքրիկ լճակ կա: Երկօրյա արշավի մյուս հատվածը նախատեսում է վայրէջք դեպի ժայռապատկերներով հարուստ քարացրոններ ու վիշապաքարերով հայտնի Վանքի լիճ: Վերջնակետը կլիլի Գեղարդի համալիրը:
Մասնակցել ցանկացողները կարող են դիմել Դավիթին (091 321211):
Արժեքը՝ 6000 դրամ: | | | Առաքելոց - Կիրանց ԱՍ արշավային ակումբ 2010.07.31
|
|
Տավուշ Առաքելոց, Կիրանց |
Շաբաթ օրը մեկնում ենք Տավուշի մարզ: Կլինենք Առաքելոց, ապա նաև Կիրանցի վանքերում: Քայլարշավն անցնելու է հրաշագեղ անտառների միջով, քայլելու ենք գետի երկայնքով: Վայելելու ենք իջևանյան զովն ու պատմական հուշարձանները: Ցանկացողները զանգահարեն 099 551234 (Տիգրանին) կամ 093 666249 (Էդգարին): Արժեքը՝ 4000 դրամ: | |
|