Book online with ginosi.com

Ջավախք

Տեսարժան վայրերը
Բնաշխարհը
Փարվանա, Աբուլ
Հոդվածներ
Արշավ դեպի Ջավախք

Ջավախքը եղել է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի իննը գավառներից մեկը:

Ջավախքով է անցնում Կուր գետը: Մեծ լճերից են` Փարվանա, Խանչալի, Սաղամո և Մադաթափա լճերը: Միջին բարձրությունը 1800մ է, ամենաբարձր կետը` 3301մ` Աբուլ սարի գագաթը:

Արգիշտի Ա արքայի խորխորյան արձանագրության մեջ այն հիշատակվում է «Զաբախա» անունով: Դեռ VIII դ. հայաբնակ Ջավախքը միացվել է Վանի թագավորությանը: 428թ.-ին, Արշակունիների դինաստիայի անկումից հետո, այն անցավ Պարսկական այնուհետև Արաբական տիրապետության տակ: IXդ.-ում Սմբատ I Բագրատունին կրկին միացրեց այն Հայոց թագավորությանը:

XIդդ. Ջավախքը կարճ ժամանակով անցավ վրաց Բագրատունիների տիրապետության տակ: Սակայն 1064թ.-ին այն ենթարկվեց սելջուկ-թուրքերի ավերիչ հարձակմանը, որից հետո այնտեղի հայերը տասնյակ տարիներ զսպում  էին հրոսակների պարբերական հարձակումները:

XIIդ. Իվանե և Զաքարե Զաքարյանների հաղթանակների արդյունքում Ջավախքը, ինչպես և Հայոց այլ հյուսիսային շրջանները անցան Զաքարյանների իշխանական տոհի տիրապետության տակ:

Այժմ Ջավախքն ընկած է Վրաստանի պետական սահմաններում: Այն ընդգրկում է Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հարավային հատվածը: Սահմանակցում է ՀՀ և Թուրքիայի հետ:

Բնակչությունը

Հնուց ի վեր հայերը ապրել են Ջավախքում: Այժմ հայերը կազմում են այնտեղի բնակչության 95%-ը: Բազմաթիվ հայեր են ապրում նաև հարևան Ախալցխայի շրջանում (մոտ 23000): Արևելքից կից և ՀՀ հետ սահմանակցող Քվեմո Քարթլիի մի շարք բնակավայրեր նույնպես հայաբնակ են (մոտ 33000):

Ջավախքում պահպանվել են բազմաթիվ հոգևոր-մշակութային կոթողներ և պատմական հուշարձաններ, որոնք արտացոլում են այնտեղի հայ բնակչության դարավոր պատմությունն ու մշակութային կյանքը:

Քաղաքները

Շրջկենտրոն Ախալքալաքը գտնվում է համանուն սարավանդում, Փարվանա գետի ավազանում: Բնակվում է 9400 մարդ: Այն հիշատակվում է XIIդ.-ից` հայ Զաքարյաններին` որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։

Երկրորդ քաղաքը Նինոծմինդան է (նախկին Բոգդանովկան), որտեղ ապրում է 6100 մարդ:

Սամցխե-Ջավախք տարածաշրջանի շրջկենտրոնն է Ախալցխա քաղաքը, որտեղ բնակվում է 19200 մարդ: Այն հիմնադրվել է XIIդ.-ում Քուր գետի վտակ` Փոցխով գետի վրա:

1918թ. թուրքերի արշավանքի ժամանակ, Ախալցխայի հայությունը` քաղաքագլուխ Զորի Զորյանի ղեկավարությամբ, կազմակերպված դիմադրություն է ցույց տալիս և դուրս քշում թուրքերին գավառի սահմաններից:

* * *

Հիասքանչ Փարվանա լճի մոտակայքում գտնվող Գանձա գյուղում է հայ մեծ գրող Վահան Տերյանի տուն-թանգարանը: Իր հայրենի շրջանի բնությունն ու «մշտական եղանակը» արտացոլվել են գրողի ստեղծագործություններում:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ