Book online with ginosi.com

Տավուշի մարզ

Տավուշի մարզ
Տեսարժան վայրերը
Աճարկուտ, Առաքելոց, Բերդավան, Գոշավանք, Դեղձնուտ, Կապտավանք, Կիրանց, Հաղարծին, Մակարավանք, Մշկավանք, Նավուր, Նոր Վարագավանք, Շխմուրադի, Ոսկեպար, Ջուխտակ, Սրվեղ, Տավուշ, Գոշի լիճ, Քարաբլիթ, Լաստիվեր, Սամսոն, Մաթոսավանք, Աղավնավանք, Աղջկաբերդ
Բնաշխարհը
Դեբեդ, Դիլիջանի արգելոց, Կիրանց-Սամսոնի ձոր
Հոդվածներ
Արշավ Ենոքավանից Մակարավանք, Արշավ Նոր Վարագավանքից Սրվեղի վանք, Արշավ դեպի Սամսոնի վանք, Մինչ ուշ գիշեր Դիլիջանի լեռներում

Տավուշի մարզը միակն է, որ սահմանակից է թե´ Վրաստանին, թե´ Ադրբեջանին:

Նախկինում Տավուշի մարզի մեծ մասը մտել է Մեծ Հայքի Գուգարք և Ուտիք նահանգների մեջ: Ուտիքի մեջ է մտել մարզի տարածքի հյուսիսարևելյան` ավելի փոքր մասը (դա համընկել է Ուտիքի Տավուշ գավառի հետ, որի անունն էլ վերցրել է ներկայիս մարզը):

Բնական պայմանները և հարստությունները

Տավուշի մարզում բավական խիտ է գետային ցանցը: ամենամեծ գետն Աղստևն է, որի աչքի ընկնող վտակներն են Գետիկը, Ոսկեպարը, Սառնաջուրը: Միափորի լեռներից սկսվում և գեղատեսիլ հովիտներով դեպի Կուր գետն են հոսում մի քանի գետակներ (Հախում, Տավուշ, Խնձորուտ):

Շատ են մանր լճերը: Հայտնի է Պարզ լիճը, որին բնությունը շնորհել է զարմանալի գեղեցկություն: Լիճը գտնվում է Դիլիջան քաղաքից ոչ հեռու, օղակված խիտ անտառով, ունի մաքուր, վճիտ ջուր, որի հայելում արտացոլվում են երկնքի լազուրն ու շրջակա անտառը:

Տավուշը Հայաստանի ամենաանտառաշատ մարզն է, տարածքի համարյա կեսը անտառապատ է: Տավուշի անտառային շրջանը հիասքանչ տեսք է ընդունում հատկապես աշնանը, երբ դարավոր անտառը նմանվում է լեռնալանջերին սփռված բազմերանգ գորգի:

Աղստև գետի ավազանում գտնվում է Դիլիջանի արգելոցը: Այն կազմակերպվել է բուսական ու կենդանական աշխարհի պահպանման և տեղական պայմաններում նոր տեսակների բուծման նպատակով:

Բնակչությունը

Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ կոտորվել կամ գերեվարվել են: Ամբողջ շրջաններ ամայացել են:

Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ Ղարաբաղի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակվել են մարզի ստորին գոտու գյուղերում:

Քաղաքները

Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Անցած դարասկզբին հայտնվել են առաջին մասնագիտական հիվան­դանոցներն ու սանատորիաները: Ավելի ուշ կառուցվել են նաև արդյունաբերական ձեռնարկություն­ներ («Իմպուլս» սարքաշինական գործարանը), կրթական ու մշակութային հաստատություններ: Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Նա միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:

Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ): Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է: Հայտնի են խոշոր գորգագործական ֆաբրիկան ու փայտամշակման կոմբինատը, կան մեքենաշինական, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը:

Տավուշի մարզի մյուս քաղաքներն են Նոյեմբերյանը և Բերդը:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ