Book online with ginosi.com

Միքայել Նալբանդյան

(1829-1866)

Գրականություն. Միքայել ՆալբանդյանՄիքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թ. նոյեմբերի 14-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): Սովորել է հայտնի մանկավարժ Գաբրիել Պատկանյանի դպրոցում: Դպրոցական տարիներից աչքի է ընկնում իր բացառիկ ընդունակություններով և ըմբոստ բնավորությամբ: Դրանով էլ որոշվում է նրա կյանքի հետագա ուղին:

1853 թ. Նալբանդյանը մեկնում է Մոսկվա: Հատուկ քննություն հանձնելով՝ իրավունք է ստանում պաշտոնավարելու Լազարյան ճեմարանում՝ որպես հայերենի ուսուցիչ: 1854-58թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Մասնակցում է ժամանակի հայ ամենաառաջադեմ պարբերականի՝ «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադրմանը: Այդտեղ են տպագրվել Նալբանդյանի լավագույն ստեդծագործություններից շատերը: Մեկ տարի ամսագրին գործուն աշխատակցելուց հետո Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում պաշտպանում է ատենախոսություն և ստանում արևելագիտության թեկնածուի գիտական աստիճան: Նալբանդյանը իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից էր:

1860թ. ուղևորվում է Հնդկաստան՝ հնդկահայ մի մեծահարուստի՝ Նոր Նախիջևանի հասարակությանը կտակած գումարի գործը կարգավորելու համար: ճանապարհին այցելում է եվրոպական մի քանի երկրներ, հանդիպումներ է ունենում ռուս վտարանդի հեղափոխականների հետ: Կոստանդնուպոլսում ծանոթանում է արևմտահայ աոաջադեմ մտավորականների հետ: Այդ ճանապարհորդությունը շատ կարևոր նշանակություն է ունենում Նալբանդյանի կյանքում: 1862 թ., հաջողությամբ կատարելով հնդկաստանյան իր առաքելությունը, վերադառնում է հայրենի քաղաք և անմիջապես ձերբակալվում ցարական ոստիկանության կողմից: Մոտ երեք տարի Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում բանտարկված մնալուց հետո նրան արդեն ծանր հիվանդ վիճակում աքսորում են Սարատովի նահանգի Կամիշին քաղաք, որտեղ և վախճանվում է 1866թ. մարտի 31-ին: Նրա աճյունը տեղափոխում են Նոր Նախիջևան և թաղում Սուրբ Խաչ եկեղեցու բակում:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ