Book online with ginosi.com

Րաֆֆի

(1835-1888)

ՐաֆֆիՐաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծնվել  է 1835թ. Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում: Մանկության ու պատանեկության տարիներին նրանց ընտանիքն ապրում էր բարեկեցիկ կյանքով: Հայրը՝ Մելիք-Միրզան, ճանաչված առևտրական էր, լայն կապեր ուներ Սալմաստում, Խոյում, Ուրմիայում, Թավրիզում և այլուր: Հյուրասեր ու մարդամոտ բնավորության շնորհիվ նրա հարկի տակ մշտապես անպակաս էին երկրի տարբեր ծայրերից ժամանած հյուրերը: Նրանց հետաքրքրաշարժ պատմություններն ու զրույցները շատ բանով են սնել մանուկ Հակոբի վառ երևակայությունը:

Գյուղի հետամնաց դպրոցում հազիվ գրաճանաչություն սովորած տասներկուամյա Հակոբին հայրը տանում է Թիֆլիս և ընդունել տալիս հայտնի մանկավարժ Կարապետ Բելախյանցի դպրոցը: Այստեղ հինգ տարի սովորելով ուսումնասեր պատանին բավական գիտելիքներ է ձեռք բերում հայ և համաշխարհային գրականությունից ու պատմությունից: Թիֆլիսի արքունական գիմնազիայի տնօրենը, նկատելով Բելախյանցի տաղանդավոր սանի արտակարգ ընդունակությունները, նրան ընդունում է գիմնազիայի միանգամից չորրորդ դասարան:

Բայց գիմնազիայի լրիվ դասընթացը չավարտած՝ ծերացած հայրը որդուն կանչում է հայրենի գյուղ տնօրինելու իրենց առևտրական գործերը: Այդ նպատակով քսաներկուամյա Հակոբը 1857թ. ճանապարհորդում է գավառներում, ծանոթանում ժողովրդի կյանքին ու բարքերին, երկրի աշխարհագրությանը, պատմական հուշարձաններին: Այդ տպավորությունների գրառումները նա հետագայում օգտագործում է իր ստեղծագործություններում: Մինչև 1868թ. Րաֆֆին ապրում է իր ծննդավայրում հսկելով իրենց տան առևտրական գործերը, միաժամանակ զբաղվելով գրականությամբ: Բայց առևտրական գործերը աստիճանաբար վատթարանում են և վերջիվերջո հասցնում սնանկացման: Երբեմնի բարեկեցիկ ընտանիքը հայտնվում է նյութական անապահով վիճակում, բազմանդամ գերդաստանի հոգսը մնում է երիտասարդ Րաֆֆու ուսերին:

1870թ. Րաֆֆին գալիս է Թիֆլիս, կապվում գրական շրջանների հետ՝ փորձելով գրական աշխատանքով հոգալ նաև ընտանիքի կարիքները: Այդ տարիներին նրա կյանքում կարևոր դեր է կատարում «Մշակ» լրագիրը, որը սկսում է հրատարակվել 1872թ. Գրիգոր Արծրունու խմբագրությամբ: Թերթի և արդեն ճանաչում ձեռք բերած գրողի համագործակցությունը փոխշահավետ էր: Արծրունին և Րաֆֆին գաղափարակիցներ էին, երկուսն էլ ձգտում էին եվրոպական երկրների ճանապարհով հասնել երկրի բարգավաճմանն ու ազգի ազատագրությանը: Րաֆֆին իր աշխատակցությամբ մեծապես նպաստում էր «Մշակի» ժողովրդականացմանը:

1875-78թթ. Րաֆֆին ընդմիջումներով հայոց լեզվի և պատմության ուսուցչի պաշտոն է վարում Թավրիզի և Ագուլիսի հայկական դպրոցներում, որտեղ մշտական ընդհարումների մեջ էր տեղի հետամնաց շրջանների, մասնավորապես խավարամիտ կղերականության հետ:

1879 թվականից Րաֆֆին մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում և զբաղվում միայն գրական աշխատանքով: Կյանքի վերջին տարիներին աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի «Արձագանք» թերթին:
Րաֆֆին վախճանվում է 1888թ. ապրիլի 25-ին: Նրա, հուղարկավորությունը վերածվում է մեծ գրողի հանդեպ համաժողովրդական սիրո իսկական ցույցի:

Րաֆֆու աճյունը թաղվում է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ