Book online with ginosi.com

Ռափայել Պատկանյան

(1830-1892)

Գրականություն. Ռափայել ՊատկանյանՌափայել Պատկանյանը ծնվել Է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով, ՌԴՀ): Նախնական կրթությունն ստացել Է հոր Գաբրիել Պատկանյանի դպրոցում, որտեղ նրա դասընկերն Էր Միքայել Նալբանդյանը: 1843-1849թթ. սովորել Է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: Ավարտելուց հետո մոտ մեկ տարի ռուսաց լեզվի ուսուցչի պաշտոն Է վարում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, միաժամանակ աշխատակցում Է հոր հիմնադրած աոաջին աշխարհաբար հայերեն պարբերականին՝ «Արարատին»: Այդտեղ Էլ տպագրվում են նրա աոաջին բանաստեղծությունները:

1851-1852 ուսումնական տարում սովորում Է Դորպատի համալսարանում: Վերադառնալով Մոսկվա հաճախում Է տեղի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետի դասախոսություններին: Այստեղ Էլ ուսանող ընկերների՝ Գևորգ Քանանյանի և Մնացական Թիմուրյանի հետ հիմնում Է գրական մի ընկերություն, որը երեք հիմնադիրների անունների աոաջին տառերից և ազգանունների աոաջին վանկերից կազմված հապավումով անվանվում Է «Գամառ-Քաթիպա»: Դա հետագայում դառնում Է Ռափայել Պատկանյանի գրական ծածկանունը:  1855թ. ընդունվում է Պետերբուրգի համալսարանի արևելյան բաժինը, որն ավարտում է 1860 թվականին՝ ստանալով արևելյան լեզուների թեկնածուի գիտական աստիճան: Դրանից հետո մոտ յոթ տարի Պետերբուրգում ծավալում է գրական և հասարակական լայն գործունեություն: Մի կարճ շրջան հրատարակում է «Հյուսիս» շաբաթաթերթը:

1867թ. Պատկանյանը տեղափոխվում է հայրենի Նոր Նախիջևան, ուր և ապրում ու ստեղծագործում է մինչև կյանքի վերջը:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ