Book online with ginosi.com

Ալեքսանդր Հարությունյան

Ալեքսանդր Հարությունյան30-ական թվականների երկրորդ կեսից Երևանի երաժշտասեր հասարակայնության ուշադրությունն սկսեցին գրավել շնորհալի ստեղծագործողներ Ալեքսանդր Հարությունյանը, Առնո Բաբաջսւնյանը, Ղազարոս Սարյանը, էդվարդ Միրզոյանը, մի փոքր ուշ՝ Ադամ Խուդոյանը: Այդ համաստեղության մեջ տարիքային «առաջնությունը» (աննշան տարբերությամբ) պատկանում է Ալեքսանդր Հարությունյանին՝ մի երաժշտի, որի ստեղծագործական «ձայնը» վեց տասնամյակի ընթացքում, ուշագրավ, հնչեղ և լսելի է:

Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործական կյանքն սկսվեց Ալեքսանդր Սպենդիարյանի օրհնությամբ: Հայ երաժշտության դասականը ջերմությամբ քաջալերեց նրա՝ մանկության տարիներից աչքի զարնող վառ օժտվածությունը: Ստեղծագործական առաջին փորձերը, որոնց զուգորդում էին դաշնամուրային դասարանում պարապմունքները Օ.Բաբասյանի ղեկավարությամբ, խոստումնալից էին: Իր տարիքի համար անսովոր լրջությամբ ու երաժշտությանը նվիրվածությամբ նա առանձնանում էր հասակակիցներից: Երաժշտությամբ կլանված, նա նկատելի առաջընթաց է ապրում Սարգիս Բարխուդարյանի և, հատկապես, Վարդգես Տալյանի ղեկավարած ստեղծագործական դասարանում:

1935 թվին հրատարակվեց երիտասարդ հեղինակի «Հայկական պարը» դաշնամուրի համար, որի ոճական ուղղվածությունն ու անվանումը խորհրդանշական էին: Պատանեկության տարիներից Ալ.Հարությունյանի իդեալը երաժշտությունն էր, որի ազգային ֆենոմենը նա խորապես գիտակցել է որպես գեղարվեստական ինքնահաստատման մայրուղի:

Շնորհալի կատարող-դաշնակահարի ստեղծագործական որոնումներն ու հետաքրքրությունները առավելապես կապված էին դաշնամուրի հետ: Սկզբնական շրջանի փոքր կտավի գործերին հետևեց առաջին խոշոր երկը՝ Կոնցերտը դաշնամուրի ու նվագախմբի համար: Կոնսերվատորիայի շրջանավարտի այդ գործը զերծ չէր ազդեցություններից, սակայն երաժշտության լուսավոր, ջերմ հուզական տարերքը, քնարական ոգեշունչ, ինչպես և ժանրային (պարային) հատվածները գրավեցին ունկնդիրներին:

Կոնցերտի հետ գրեթե միաժամանակ (1942) ստեղծվեց և սիմֆոնիկ երաժշտության հանրապետական մրցույթում երրորդ մրցանակի արժանացավ «Սեր գործն արդար է» սիմֆոնիկ նախերգանքը: Երիտասարդական ավյունը, հուզական անմիջականությունը գոյակցում էին ոճական որոշ խայտաբղետության հետ: Սակայն նույն 1942 թվին թավջութակի ու դաշնամուրի համար գրված էքսպրոմտը ինքնատիպ մտածողության առաջին ամբողջական և լուրջ վկայություններից է: Մենակատար թավջութակի հուզական և արհեստաբանական արտահայտչականությունը, մեղեդային հրապույրը, զգացմունքների ջերմ ու անմիջական ոլորտն ապահովեցին էքսպրոմտի լայն ճանաչումը և կայան տեղը թավջութակահարների երկացանկում:

Ալ.Հարությունյանի և նրա սերնդակիցների կողմից ազգայինի ըմբռնմանը գումարվում էր ավանդույթների, ինչպես և ժամանակակից գրականության և արվեստի մեծաշնորհ գործիչներ Ավ.Իսահակյանի, Ե.Չարենցի, Մ.Սարյանի, Ալ.Թամանյանի, Ա.Խաչատրյանի կողմից ազգայինը բացահայտելու, նրա բովանդակության և ձևի համարձակ ընդլայնման ոլորտը:

Որքան էլ հետագայում հասունացավ և բազմակողմանիորեն զարգացավ կոմպոզիտորի գեղարվեստական անհատականությունը՝ նա անդավաճան մնաց երիտասարդության տարիներից իր ներշնչանքի հիմնական աղբյուրը դարձած ազգայինի տարերքին՝ գտնելով արտահայտվելու սեփական սկզբունքները: ստեղծագործության ընթացքը, որ նրա համար գլխավորն Էր կոնսերվատորիան ավարտելուց հետո, պահանջում Էր կատարելագործում և այդ ճանապարհին խթանող Էին պարապմունքները Ք.Քաշնարյանի (կոմպոզիցիա և պոլիֆոնիա) և Կ.Իգումնովի (դաշնամուր) ղեկավարությամբ: Կատարելագործման հետևյալ կարևոր շրջանը կապված Էր Մոսկվայի հայկական կուլտուրայի տանը կից գործող ստուդիայում պարապմունքների հետ, որոնք դասական ձևերի, ինչպես և ժամանակակից երաժշտական արժեքների ակտիվ յուրացման դպրոց Էին: Մոսկվայի երաժշտական կյանքն ինքնին որոնումների, գեղարվեստական հետաքրքրությունների ընդլայնման, նպատակային ձեռքբերումների հասնելու լուրջ գործոն Էր:

Երիտասարդ երաժշտի գեղարվեստական և մասնագիտական հասունացման ուղենիշներ են «Հանդիսավոր ներբողն ու քայլերգը»՝ սիմֆոնիկ նվագախմբի, Պոլիֆոնիկ սոնատը (Պարտիտը)՝ դաշնամուրի, «Հայրենիք» կանտատը՝ մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի, «Տոնական նախերգանքը»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար: «Կանտատ Հայրենիքի մասին» գործը 40-ական թվականներին ազգային երաժշտական մշակույթի բարձրակետերից էր, որ առանձնանում էր թե՛ հեղինակի, թե՛ առհասարակ հայ կոմպոզիտորական արվեստում՝ արդիական թեմայի գեղարվեստական ուշագրավ մարմնավորմամբ: Հայրենիքը, աշխատանքը, մայրական սերը գովերգող, ազգային արվեստի ավանդույթները զարգացնող ստեղծագործությունը ճանաչվեց որպես խոշոր հաղթանակ, դեմոկրատական, մատչելի գործ և արժանացավ աոաջին կարգի Պետական մրցանակի:

Կոմպոզիտորի գեղարվեստական մտածողության ձեռքբերումները՝ հստակ միտքը, լուսավորի, քնարականի գերիշխումը, կենսուրախ հույզերը բնութագրական են այդ տարիներին գրված գործերին՝ (մասնավորապես Երևան վերադառնալուց հետո) Շեփորի ու նվագախմբի, Ձայնի ու նվագախմբի համար ստեղծված կոնցերտներին, Դաշնամուրի ու նվագախմբի համար կոնցերտինոյին: Մեծ էին հատկապես Շեփորի կոնցերտի գեղարվեստական արժանիքները, որը մեր դարաշրջանում այդ գործիքի համար գրված լավագույն ստեղծագործություններից է և որի միջազգային ճանաչման վկայությունն են անցած տասնամյակներում տարբեր երկրների երաժիշտների կատարումները:

Կերտելով իր ուրույն ոճը՝ կոմպոզիտորը հավատարիմ է մնում իր սկզբունքներին՝ աոաջին հերթին գեղարվեստական մտածողության պարզությանը: Նրա արվեստի համար հատկանշական է հետաքրքրությունն ամենատարբեր ժանրերի հանդեպ, կերպարների բնութագրման մեջ մեղեդայնությանն իշխող դեր հատկացնելը, լիահնչուն, բայց նրբակերտ հարմոնիկ միջոցների կիրառումը:

Վերադառնալով Երևան, Ալ.Հարությունյանը երաժշտական կյանքի, կոմպոզիտորների միության աշխատանքների ակտիվ մասնակիցներից է դաոնում: 1954 թվին ստանձնելով Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները, նա ավելի քան երեք ու կես տասնամյակ կատարողական արվեստի, ինչպես և ստեղծագործության քարոզչությունն է ծառայել: Գործունեության մի նոր ու կարևոր ոլորտ էր մանկավարժական աշխատանքը կոնսերվատորիայում, որտեղ ղեկավարում է ստեղծագործական դասարան: Մի շարք շնորհալի կոմպոզիտորներ՝ Արամ Սաթյան, Արամ Նազարյան, ուրիշներ, Ալ.Հարությունյանի ղեկավարությամբ ավարտեցին կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը: Իր ուսանողի օժտվածությանը, գեղարվեստական կարողություններին հարգալից մոտեցումը թույլ էին տափս մշակել մասնագիտացմանը նպաստող ուղիներ:

40-50-ական թթ. հասունացման շրջան ապրող ստեղծագործողը լիովին կողմնորոշվում է իր նախասիրություններում, բացահայտում իր անհատականության լավագույն հատկանիշները՝ չսահմանափակելով սակայն իր որոնումների ոլորտները:

Կոմպոզիտորի՝ տարիների ընթացքում մշակված գեղագիտական իդեալներն ունեն հստակ արտահայտված ազգային մարմնավորում և մատչելիության լավագույն հատկանիշներ: Ազգային ձևը Ալ.Հարությունյանի համար բովանդակության իմաստավորումն է մասնակիի և ընդհանուրի ամբողջությամբ: Իր գործերով արվեստագետը գովերգեց Հայրենիքը, նրա անցյալն ու ներկան, բնությունն ու մարդկանց: Հայրենասիրությունը առաջին հերթին կենսահաստատություն է: Այդպես է Հարությունյանը մեկնաբանում իր «Ասք ժողովրդի մասին» (ըստ Ա.Գրաշու) չորսմասանի վոկալ-զործիքային ստեղծագործությունը, ուր գոյակցում են դյուցազնականն ու ժանրայինը: Այդպիսին են պատմողական ու դրամատիկ «Լքյալ օջախները» (առաջին մաս), դինամիկ, պայքարի ոգով առլեցուն «Հրի միջովը» (երկրորդ մաս), քնարական-վշտալի «Պանդուխտի երգը» և լուսաշող «Երգ Հայրենիքի մասինը»՝ ավարտում:

Հայրենիքի թեման առանցքային նշանակություն ստացավ նաև այն գործերում, որոնք աոաջին հայացքից անմիջական կապ չունեին դրա հետ: Այդպիսին էին դեռևս պատանեկության տարիներին գրված «Հայկական պարը», Ա.Բաբաջանյանի հետ գրած «Հայկական ռապսոդիան» երկու դաշնամուրի համար, կենսախինդ, լուսավոր «Տոնական նախերգանքը» սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչպես նաև ոչ ծրագրային Սիմֆոնիան և «Սայաթ-Նովա» օպերան, որի հերոսը մարմնավորում է հարազատ ժողովրդի ստեղծագործական հանճարը, «Հուշարձան մայրիկիս» (խոսք Հ.Շիրազի), «Մեր հին երգերը» ռապսոդիան և «1988» Կոնցերտը ջութակի ու կամերային նվագախմբի համար, երգերը և այլ գործեր:

Կերպարային աշխարհի և դրանով պայմանավորված ժանրային շրջանակների ընդլայնումը ոճի զգալի էվոլյուցիայի կարևոր գործոններից էր: Դրանք հիմնականում չխախտեցին երաժշտի գեղագիտական-գեղարվեստական համակարգը, իրականությունն օբյեկտիվ տեսանկյունից դիտելու ձգտումը: Ազգային երաժշտության ավանդույթների վրա խարսխված արվեստագետի ոճն իր բաղադրիչներով հայ մարդու հոգեբանության, խառնվածքի, պատկերացումների, աշխարհըմբռնման գեղարվեստական բացահայտման ուշագրավ միջոցներից է: ժողովրդական երգաստեդծության ինքնատիպ բնույթը խորապես զգացող կոմպոզիտորը որոշ դեպքերում դիմում է ժողովրդական երգերի անմիջական օգտագործմանը: Ազգային-հայրենասիրական երգերը տեղ են գտել Սիմֆոնիայի երկրորդ մասում, Դաշնամուրի ու նվագախմբի համար գրված «Մեր հին երգերը» ռապսոդիայում: Մեջ բերված ժողովրդական երգերը բնականորեն միահյուսվում են հիմնական նյութի շարադրանքին:

Կոմպոզիտորի երաժշտական լեզուն իր մեջ բնականոն կերպով ներառել է ժողովրդական ու գուսանական (աշուղական) երգերի դարձվածքներ, որոնք միաձուլվել են իր ստեղծած մեղեդայնությանը դառնալով դրա անքակտելի մասը: Պայծառ ու դինամիկ, դյութիչ-քնարական, նրբին ու բանաստեղծական մեղեդիները կերպարային բնութագրման կարևոր գործոններից են:

Մեղեդիների հարուստ ու բազմատեսակ ռիթմական գծանկարը, ժողովրղալադային ու մաժոր-մինորային համակարգերի զուգորդմամբ ստեղծված հյութեղ հարմոնիկ լեզուն, նվագախմբի ու մարդկային ձայներին հմուտ տիրապեւոելը, հստակ ձևի ավարտունությունը ամբողջացնում են նրա գրելաոճի ազգային վառ նկարագիրը:

Իր ստեղծագործական ուղու բոլոր շրջաններում Ալ.Հարությունյանը գրեթե հավասարապես անդրադարձել է վոկալ ու գործիքային երաժշտության ամենատարբեր ժանրերին: Ազատ, անկաշկանդ տիրապեւոելով տարբեր մենակատար գործիքներին հատուկ արտահայտչամիջոցներին նա թե´ դասական, թե´ ժամանակակից երաժտությանը բնորոշ հնչերանգային-հնչյունային «բաոապաշարի» դիրքերից միահյուսում է դրանք մշտապես ներդաշնակ հնչող կտավում:

Կոմպոզիտորի մտածողության տիպական դրսևորումներից մեկը՝ վոկալի ու գործիքայինի փոխներգործությունը, դրանց փոխհարստացման հնարավորություն ստեղծեց:

Ալ.Հարությունյանի ոճի բնորոշ կողմերից է դեկորատիվությունը, որի ակունքները խորանում են ազգային բնավորության, խառնվածքի առանձնահատկությունների մեջ: Դեկորատիվության, գունեղության արտահայտություններից է կոնցերտայնությունը: Նման հատկանիշների բացահայտման վառ նմուշներից են Շեփորի ու նվագախմբի կոնցերտը, Դաշնամուրային կոնցերտինոն, Դաշնամուրային երեք պատկերները, որոնցում իշխում է գեղարվեստականի ու վիրտուոզայինի ներդաշնակությունը: Գործիքի արտահայտչական հնարներին, կատարողական հարուստ երանգներին փայլուն տիրապեւոելը, երաժշտության տարերքը մենակատար գործիքի ուրույն արտահայտչականությանը համապատասխանեցնելու կարողությունը, պայծառ, կենսախինդ հույզերը ապահովեցին նշված գործերի լայն ճանաչումը: Շեփորի աոաջին կոնցերտից գրեթե երեք տասնամյակ անց կոմպոզիտորը կրկին անդրադարձավ այդ ժանրին՝ ընտրելով վարիացիոն ձևը: Տպավորիչ հմտությամբ նա մենակատար գործիքը հագեցնում է մեղեդային վառ թեմատիզմով:

Թատերայնության, բեմականի հիանալի զգացողությունը «Սայաթ-Նովա» օպերայի հաջողության գրավականն էր: Մեծագույն հայ աշուղին նվիրված օպերայի երաժշտության կարևոր բաղադրիչներն են իր իսկ Սայաթ-Նովայի ստեղծած հրաշակերտ մեղեդիները, որոնք ծավալուն սիմֆոնիկ զարգացման հիմքն են դարձել:

Հետևելով դասական օպերայի ավանդույթներին՝ կոմպոզիտորը կերտել է ազգային մշակույթին հարազատ մի կտավ, որի ՛հերոսների ներաշխարհը, ժողովրդի բնութագիրը զանգվածային տեսարաններում գեղարվեստական տպավորիչ լուծում են ստացել:

Կոմպոզիտորի գործիքային մտածողության ամենամասշտաբային մարմնավորումը Սիմֆոնիան է, որն ստեղծված է ազգային երաժշտական մշակույթի համար ամենապատասխանատու շրջաններից մեկում, երբ հասունացման շեմին կանգնած կոմպոզիտորական դպրոցի մի շարք ներկայացուցիչներ իրենց ուժերն էին փորձում սիմֆոնիայի ժանրում:

Ալ.Հարությունյանի Սիմֆոնիան քնարական-դյուցազներգական պատում է հայ ժողովրդի մասին: Երաժշտության դրամատիկ ընթացքը վերակենդանացնում է անցյալի պատկերները, մարդու ներաշխարհը հուզումնալից պահերին: Ծավալուն Սիմֆոնիայի մասերի կերպարային բովանդակությունը բնական է դարձնում նրանց ներքին իմաստային կապը:

Ոճի զարգացման ճանապարհին բեկումնային դեր է պատկանում Սիմֆոնիետին (1966), որն հորինելու խթանը Զարեհ Սահակյանի ղեկավարած պետական կամերային նվագախմբի գործունեությունն է: Ստեղծված լինելով այն շրջանում, երբ հայ կոմպոզիտորները ակտիվ հետաքրքրվում էին ժամանակակից արտահայտչամիջոցներով, Սիմֆոնիետը ևս արտացոլեց այդ որոնումները՝ միաժամանակ աչքի ընկնելով հուզական ավելի զուսպ ներկապնակով նախորդ գործերի համեմատությամբ: Սիմֆոնիետը (Պրելյուդ, Ադաջիո, Ինտերմեցո, Ֆինալ) նոր դասականության յուրօրինակ արտահայտություն է: Կամային բնույթով առաջին մասին հետևում է քնարական երկրորդը, ինտերմեցոյին՝ պարային ավարտը:

Սիմֆոնիետով սկիզբ առավ հեղինակի ընդգծված հետաքրքրությունը կամերայնության, կամերային ժանրերի հանդեպ: Կոմպոզիտորի ստեղծագործության նոր երանգները՝ հուզական զսպվածությունը, խոհականի գերակայությունը, դրամատիզմը տեղ գտան և, «Հուշարձան մայրիկիս» վոկալ շարքում, Պոեմ-սոնատում՝ ջութակի ու դաշնամուրի, Սոնատում՝ ալտի ու դաշնամուրի, «Հայկական էսքիզներում» պղնձյա փողայինների համար:

ժողովրդի կյանքի ծանրագույն պահերից մեկի հետ է կապված կոմպոզիտորի ստեղծագործական նոր, մեծ խիզախումը՝ «1988» խորագիրը կրող Ջութակի ու կամերային նվագախմբի համար կոնցերտը: Այդ ժամանակի դրամատիկ իրողությունը, ազգային ոգու թռիչքն ու կամքի ուժը գեղարվեստական և ճշմարտացի անդրադարձ ունեցան այդ երկում: Հարուստ է կոնցերտի երաժշտության մեջ արտացոլված խոհերի ու հույզերի աշխարհը. հոգեկան խռովք և հավատ, սեր և կարեկցանք: Քառամաս կոնցերտի մենակատար գործիքի արտահայտչամիջոցների հարստությունը և արհեստաբանականի ավարտունությունն ու հստակությունը, միահյուսվելով նվագախմբի հնչյունային տարերքին, ձեռք են բերել գեղարվեստական ներգործման մեծ ուժ: Դրա վկայությունն են Գերմանիայում, Ֆրանսիայում կոնցերտի կատարումներից հետո եղած ջերմ արձագանքները: Ալ.Հարությունյանի՝ վեց տասնամյակ շարունակվող ստեղծագործական ուղին ընթացավ մշտապես բեղմնավոր, անխոնջ աշխատանքի, գեղարվեստական նոր, լուրջ նվաճումների, հայրենասիրական ազնիվ մղումների նշանաբանով:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ