Book online with ginosi.com

Աբրահամ Ալիխանով

(1904– 1970)

Գիտություն. Աբրահամ ԱլիխանովԱբրահամ Իսահակի Ալիխանովը , հայ սովետական ֆիզիկոս, ՍԱՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), սոցիալիստական աշխատանքի հերոս է (1954)։ Ծնվել է փետրվարի 20–ին, Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1929)։ 1927–41-ին աշխատել է ՍԱՀՄ ԳԱ ֆիգիկատեխնիկական ինստիտուտում։

Առաջին աշխատությունները վերաբերում են ռենտգենակառուցվածքային ա նալիզին և ռենտգենյան ճառագայթների ֆիզիկային։ 1934-ից հետազոտել է ռադիոակտիվությունը և ռադիոակտիվ ճառագայթումը, Ա. Ալիխանյանի և Մ. Կոզոդաևի հետ հայտնաբերել և հետազոտել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի արձակման երևույթը։ Նա Ա. Ալիխանյանի հետ սահմանել է (1935) բետտա-սպեկտրների կախումը տարրի ատոմական համարից և ճշգրտել Ռեզերֆորդի ստացած որոշ արդյունքներ։ Ալիխանյանի և Լ. Ա. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է (1936) իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոգիարոն զույգերի անիհիլացման ժամանակ։

Ալիխանովը կազմակերպել է Էլբրուսի տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը (1940)։ Ապացուցել է էլեկտրոնների ու ֆոտոնների նույնությունը՝ մասնիկների հեղեղներ առաջացնելու տեսանկյունից։ 1943-ին Ալիխանյանի հետ զբաղվել է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությամբ (Արագածի տիեզերական, ճառագայթների հետազոտման կայան) և նրանց հեղեղի մեջ հայտնաբերել մեծ էներգիայի պրոտոնների հոսք, որը համաշխարհային առումով վճռական դեր խաղաց տիեզերական ճառագայթների ֆիզիկայի ասպարեզում կատարվելիք հետագա ուսումնասիրությունների համար։

Ալիխանովը հետազոտել է արագ պրոտոնների ու նեյտրոնների ներգործությամբ միջուկում կատարվող պրոցեսները և պարզել ծնվող մասնիկների բնույթը։ 1945–68-ին եղել է Ջերմատեխնիկական լաբորատորիայի (1957-ից՝ ՍՍՀՄ ԳԱ տեսական և Փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ) դիրեկտոր։ Ալիխանովը իր աշխատակիցների հետ ստեղծել է (1949) ծանր ջրային դանդաղեցուցիչով ՍՍՀՄ-ում առաջին միջուկային ռեակտորը։

Ալիխանովը միջուկային ֆիզիկայի սովետական դպրոցի և ՍՍՀՄ-ում տարրական մասնիկների արագացուցիչների ստեղծման հիմնադիրներից է։ Նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ սկսվել է (1961) Մոսկվայի 7 Գէվ  էներգիայով պրոտոնների կոշտ կիզակետմամբ արագացուցիչի կառուցումը: Ալիխանովի ղեկավարությամբ է նախագծվել նաև 70 Գէվ էներգիայով արոտոնային արագացուցիչը:

ՍՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր էր (1941, 1948, 1953), պարգևատրվել է Լենինի երեք և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է դեկտեմբերի 8-ին, Մոսկվայում։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ