Book online with ginosi.com

Էմիլ Միրզաբեկյան

Գիտություն. Էմիլ ՄիրզաբեկյանԷմիլ Միրզաբեկյանը ծնվել է 1922թ. դեկտեմբերի 12-ին Երևանում, մահացել` 1980թ. նոյեմբերի 16-ին Մոսկվայում (թաղված է Երևանում): Նա  հայ ռադիոֆիզիկոս է, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1974)։ ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1974)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։

Ավարտել է Երևանի համալսարանը (1950)։ 1955–60-ին աշխատել է Բյուրականի աստղադիտարանում։ 1960-ից եղել է ՀՍՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի դիրեկտորը։

1974–76-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ ֆիգիկատեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1976-ից՝ ՀՍՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ։ Գիտական աշխատանքները նվիրված են գերբարձր հաճախականությունների (ԳԲՀ) տիրույթի գերզգայուն ռադիոընդունիչ համակարգերի ուսումնասիրությանը։ Միրզաբեկյանը ԳԲՀ ռադիոֆիզիկայի հիմնադիրն է ՀՍՍՀ-ում։ Ստեղծել է էլեկտրամագնիսական ճառագայթման հետազոտման սարքերի նոր դաս, առաջինն է ուսումնասիրել Արեգակի ռադիոճառագայթման բևեռացումը։ Նրա ուսումնասիրությունները գործնական լայն կիրառություն են գտել ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում։

Աշխատակիցների հետ ստեղծած գերզգայուն ընդունիչ համակարգերը կիրառվում են տիեզերական հետազոտություններում։ 1961-ին ընտրվել է Միջազգային աստղագիտական միության անգամ։ ՀՍՍՀ X գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատր վել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ