Book online with ginosi.com

Կիրանց-Սամսոնի ձոր

Տավուշ

Հիասքանչ անտառներն ու ժայռերը, գետակն ու նրա ափով անցնող ճանապարհը Սամսոնի կիրճը դարձնում են անկրկնելի և գրավիչ վայր:

Կիրանցի ձորով է անցնում Քարահան գետը, Սամսոնի ձորով` նույնանուն գետակը:

Սամսոնի կիրճի կենդանական աշխարհը

Տարբեր թեքությամբ լանջերը` անտառածածկ ու փոքր բացատներով, հանգրվան են այծյամի համար, որին կարելի է հանդիպել այս բացատներում առավոտյան և երեկոյան արածելիս: Մթնշաղին անտառի խորքից երբեմն լսելի է արջի թաթերի տակ կոտրտվող ճյուղերի ձայնը: Հանդիպում է նաև անտառային կատու, քարակզաքիս, աղվես ու նապաստակ:

Թռչուններ

Ծառերի պսակներն ու գագաթները հիանալի բնադրավայր են կրետակերի, մեծ լորաճուռակի և փոքր արծվի համար: Նրանք հիմնականում կեր են փնտրում անտառում և անտառին հարակից բացատներում: Հաստաբուն ծառերի փչակներում իրենց սերնդի խնամքն են տանում եվրոպական բվիկն ու անտառաբուն: Հաճախ կարելի է լսել սև և կանաչ փայտփորիկների կտկտոցներ:

Կան նաև փոքր և կիսասպիտակավիզ ճանճորսներ, մեծ երաշտահավ, սիտեղ: Վերջիններս բներ են կառուցում ծառերի անցքերում և ճեղքերում կամ մինչև 10մ բարձրության ճյուղերի վրա: Անտառաթփուտները, խիտ մացառներն ու հարուստ բուսականությունը հիանալի բնադրավայր են երգող և սև կեռնեխների, խածկտիկի, երկարագի երաշտահավի, մորու շահրիկի և ծնկլտան գեղգեղիկի համար:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru

FindArmenia.ru
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ