Book online with ginosi.com

Սպիտակավոր վանք

Վայոց Ձոր
1321 թ.

Սպիտակավոր Ս.Աստվածածին միջնադարյան վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7կմ հյուսիս։

Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել են Բոլորաբերդ ամրոցի ավերակները։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն սրբատաշ ֆելզիտից։ Մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ըստ պատերին եղած արձանագրությունների, համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Պռոշյան Եաչի իշխանը (մահացել է 1318թ.-ին), և շինարարությունը 1321թ.-ին ավարտել է նրա որդի՝ Ամիր-Հասան Բ-ն։

Եկեղեցու միակ մուտքը արևմուտքից է, որի ճակատակալ քարին պատկերված Աստվածամոր բարձրաքանդակը հայկական միջնադարյան քանդակագործական արվեստի նշանավոր նմուշներից է։ Եկեղեցին հարուստ է սյուժետային բարձրաքանդակներով, ուշագրավ են Եաչի իշխանի և նրա որդի Ամիր Հասանի կտիտորական կոմպոզիցիան (այժմ՝ Էրմիտաժում, Սանկտ-Պետերբուրգ) և Ամիր Հասանի որս անելու պատկերը (այժմ՝ Հայաստանի պատմության պետական թանգարանում, Երևան)։ Պատկերաքանդակներ են եղել նաև եկեղեցու ներսում («Դեիսուս» կոմպոզիցիան և գմբեթի ներսում ավետարանիչների խորհրդանշաններով շրջապատված Քրիստոսի կիսաքանդակը)։

Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, որը կառուցվել է 1321-1330թթ.-ին։ Գավթի արևմտյան պատին հպված է յուրօրինակ հորինվածք ունեցող եռահարկ զանգակատունը (1330թ.-ին կառուցել են Հովհաննես և Թաձնա ամուսինները)։ Պահպանվել են նաև ուշ շրջանի պարսպապատերի մնացորդները, որոնցից ներս տեղավորված են եղել միաբանության բնակելի շենքերը և գերեզմանոցը։

Վանքի պատերի տակ գտնվում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Հունիսի 17-ին (տապանաքարի տեղադրման ամսաթիվն է), աշխարհի տարբեր անկյուններից, հայերը գալիս և ուխտագնացություն են կատարում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր:

Սպիտակավոր վանքի մոտակայքում են նկարահանվել “Մենավոր ընկուզենի” ֆիլմի որոշ դրվագները:

* * *

Հնում Սպիտակավոր, Արկազիի Սուրբ Խաչ և Թանադե վանքերը կրակի լույսի ազդանշաններով կապակցվում և լուրեր էին փոխանցում իրար:

* * *

Գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդը անվանում է նաև Ծաղիկի վանք:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Meteo-TV
Երևան
Շիրակ
Կոտայք
Գեղարքունիք
Լոռի
Տավուշ
Արագած. լեռ.
Արագած. նախ.
Արարատ
Արմավիր
Վայք լեռ.
Վայք նախ.
Սյունիք հովիտ.
Սյունիք նախ.
Արցախ
Ջավախք
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ